Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը եւ անիծված երեխան» նոր գիրքը Մեծ Բրիտանիայում ամենալավ վաճառվող գիրքն է դարձել, փոխանցում է The Daily Mail-ը: Վեպը հանրաճանաչությամբ գերազանցել է Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ» պիեսը:
Պարբերականի տեղեկություններով՝ կախարդի մասին պատմության ութերորդ մասի թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 847,9 հազար օրինակ՝ բերելով 8,76 մլն ֆունտ ստերլինգ: Շեքսպիրի ողբերգությունը հայտնվել է երկրորդ տեղում. 1998-ից վաճառվել է Penguin Classics հրատարակության մոտ 127,7 հազար գիրք:
Գրքի ութերորդ մասը լույս է տեսել հուլիսի 31-ին:





























