Վաշինգթոնում քննարկվում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ ի պատասխան հաքերների կողմից Դեմոկրատական կուսակցության ցանցերը կոտրելու, բայց դեռեւս որոշում չի ընդունվել, փոխանցում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրները:

Պատժամիջոցներով կպահանջվի, որ Սպիտակ տունը պաշտոնական մեղադրանք ներկայացնի Ռուսաստանին, որը, ենթադրաբար,  օժանդակել է կուսակցության ցանցերը կոտրած հաքերներին եւ դրան հաջորդած տեղեկությունների արտահոսքին, նշել է պարբերականը:

Պատժամիջոցների մասին որոշման ընդունման պրոցեսը կարող է երկարատեւ լինել, շարունակել է WSJ-ը: Նույնիսկ եթե ԱՄՆ պաշտոնատար անձինք եզրակացնեն, որ հաքերներին Ռուսաստանն օժանդակել է, նրանք պետք է նժարին դնեն հնարավոր արձագանքի մի ամբողջ շարք:

ԱՄՆ հատուկ ծառայությունները  ՌԴ իշխանություններին մեղադրել են հուլիսի վերջին դեմոկրատների փոստի վրա հաքերական հարձակման մեջ: