«Բոլիվուդի աստղ», հայտնի հնդիկ կինոդերասան Շահրուքհ Քհանը գանգատվել է Լոս Անջելեսի օդանավակայանում միգրացիոն ծառայության աշխատակիցներց, որոնք իրեն երկար են պահել օդանավակայանում։

«Ես իհարկե հասկանում եմ եւ հարգանքով եմ մոտենում անվտանգության միջոցառումներին՝ հաշվի առնելով, թե ինչ իրավիճակ է աշխարհում, բայց ամեն գրողի տարած անգամ միգրացիոն ծառայության կողմից քաշքշուկի մեջ ընկնելն այնքան էլ լավ բան չէ»,– գրել է դերասանը Twitter–ում։

Նա հավելել է, որ դրանում նաեւ դրական պահ կա։ «Մինչ ես սպասում էի, մի քանի շատ լավ պոկեմոն եմ որսացել»,– գրել է նա։

ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային եւ Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Նիշա Բիսվալը դերասանին գրել է. «Ցավում եմ օդանավակայանում քաշքշուկի պատճառով։ Անգամ ամերիկացի դիվանագետներն են լրացուցիչ զննում անցնում»։