Դատարանն ամուսնու սպանության համար մեղավոր է ճանաչել Նոր Օռլեանի բնակչուհի Էմմի Ռեյնին: Կնոջը դատապարտել են ցմահ ազատազրկման, հայտնում են տեղի ԶԼՄ-ները: 

Քննության տվյալների համաձայն, կինը երեք անգամ այրիացել է: Այսպես, նրա առաջին ամուսինը զոհվել է տարօրինակ հանգամանքներում: Երկրորդին գնդակահարել են մի տղամարդու հետ հանցավոր համաձայնությունից հետո, որը հետագայում նրա երրորդ ամուսինն է դարձել: Նշենք, որ ատրճանակի ձգանը սեղմել է նրա եղբայրը, որն այժմ ցմահ ազատազրկված է: 

Կնոջ երրորդ ամուսինը մահացել է 2011 թվականին` Միսսիսիպիում: Այդ ողբերգության հանգամանքները չեն հաղորդվում: