Լեռնային ապարն ընկել է զբոսաշրջային ավտոբուսի վրա չինական Ֆունցյան նահանգում: Նախնական տվյալների համաձայն, մեկ մարդ զոհվել է:  

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտվա մոտ ժամը 10-ին` Լունյան քաղաքային օկրուգի Յունդին շրջանում: Դեպքի պահին ավտոբուսում Թայվան կղզուց   23 զբոսաշրջիկ է եղել:

Ողջ մնացած զբոսաշրջիկներին հաջողվել է դուրս գալ ավտոբուսի մտոցով: 

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է` վկայակոչելով Չինաստանի կենտրոնական  հեռուստատեսությանը (CCTV), որ փլուզման պահին այդ շրջանում հորդառատ անձրեւ է եկել: Տեղի ունեցածից հետո մոտակա գյուղերի բնակիչները եկել են դեպքի վայր զբոսաշրջիկներին օգնություն ցուցաբերելու: