Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն առաջարկել է քննարկել օդային կամուրջ ստեղծելու հնարավորությունը՝ պաշարված Հալեպի բնակիչներին հումանիտար օգնություն հասցնելու համար, փոխանցում է Deutsche Welle-ն:
«Եթե հետագայումս եւս հնարավոր չլինի Հալեպի երկու հատվածներին բավարար քանակի հումանիտար օգնություն հասցնել, պետք է քննարկենք օդով հասցնելու տարբերակը, առաջին հերթին դեղերի»,- ասել է նախարարը
Շթայնմայերի խոսքով՝ Սիրիայի հարցով շփման խմբի անդամներն արդեն պայմանավորվել են քննարկել այդ հնարավորությունը:




























