Շվեդիայի գիմնազիաների գործերով նախարար Աիդա Հադզիալիչը հայտնել է, որ թողնում է իր պաշտոնը այն բանից հետո, երբ նրան բացահայտել են ալկոհոլային արբեցման վիճակում մեքենա վարելիս: 

Նախարարը մեքենայի ղեկին է նստել օգոստոսի 11-ի երեկոյան, այդ օրվա ընթացքում ավելի վաղ երկու բաժակ սպիտակ գինի եւ մեկ բաժակ կարմիր գինի խմելով: Նախարարին կանգնեցրել է ոստիկանական պարեկը, երբ նա Կոպենհագենից Մալմե էր գնում: Ալկոհոլի առկայության ստուգումը նրա օրգանիզմում    0,2 պրոմիլլե է ցույց տվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Ես հասկանում եմ, որ շատերը հիասթափված են ինձնից եւ ես ինքս ինձ վրա չարացած եմ եւ խորապես զղջում եմ», — ասել է նախարարը օգոստոսի  13-ին հատուկ հրավիրված մամուլի ասուլիսին:

«Ես համամիտ եմ նրա հետ իրավիճակի լրջության առումով: Ինձ համար շատ ցավալի է նման արժեքավոր գործընկերոջ եւ հաջողակ նախարարի կորցնել», — գրել է Շվեդիայի կառավարության ղեկավար Ստեֆան Լյովենը` մեկնաբանելով նախարարի հրաժարականը: