Հաջողակ բիզնեսմեն, մուլտիմիլիոնատեր Գուբաքշա Չախալին մեկ տարվա ազատազրկման են դատապարտել բռնության համար: Դատախազությունը պնդել է, որ 34-ամյա տղամարդը 2014 թվականին Սան Ֆրանցիսկոյի իր տանը հարձակվել է կնոջ վրա, փոխանցում են տեղական լրատվամիջոցները:
Քննության տարբերակի համաձայն՝ մեկ տարի առաջ էլ նույն բնակարանում նա կնոջը ծեծել էր, որի համար 25 ժամվա հասարակական աշխատանքի էր դատապարտվել:
Տղամարդուն մեղադրել են 47 կետերով: Բիզնեսմենը պատրաստվում է դատավճիռը բողոքարկել:




























