Գեթի հիմնադրամը (Getty Foundation), որպես խորհրդային մոդեռնիզմի ժառանգության օբյեկտ, ընտրել է Սեւանի ափին գտնվող Գրողների հանգստյան տունը: Շենքն ուսումնասիրելու համար 130 հազար դոլար է հատկացվել:
Հիմնադրամի կայքում նշված է, որ Գեթի դրամաշնորհը տրամադրվում է հանգստյան տան մեթոդական եւ գիտական վերլուծության համար: Ուսումնասիրության վերջնական արդյունքները նախադեպ կդառնան մոդեռնիզմի ժառանգությունը գնահատելու համար ոչ միայն Հայաստանում, այլեւ հետխորհրդային եւ հետսոցիալիստական մյուս երկրներում: Այս մասին գրում է Massis Post-ը:
Հանգստյան տունը գտնվում է Սեւանա լճի ափին եւ կառուցվել է 20-րդ դարի առաջին կեսին: Ճարտարապետներն են Գեւորգ Քոչարը եւ Միքայել Մազմանյանը:
Վերականգնման նախագծի ժամկետը 3-4 տարի է, սակայն ֆինանսավորումը կընդգրկի ուսումնասիրման եւ պլանի պահպանման միայն առաջին փուլը: Առաջին փուլի արդյունքները հաշվի առնելով՝ կհստակվի նախագծի իրականացման հետագա ընթացքը:





























