Բրյուսելի բնակիչը, որը մարտի 26-ին վիճակախաղով ավելի քան 6 մլն եվրո էր շահել, օրենքով սահմանված ժամկետներում չի ներկայացնել գումարը ստանալու: Օգոստոսի 13-ին լրանում էր գումարը ստանալու վերջնաժամկետը: Այս մասին հայտնել է Ազգային վիճակախաղի ներկայացուցիչը, փոխանցում է RIA Novosti-ն:

Երջանիկ շահողին գտնողի համար համապատասխան հայտարարություններ էին տպագրվել թերթերում երեք պաշտոնական լեզուներով՝ ֆրանսերեն, հոլանդերեն եւ գերմաներեն:

Խոսքը ազգային վիճակախաղի պատմության մեջ ամենախոշոր շահումն է: