ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում անօթեւան հղի կատուն զարմացրել է տեղի անասնաբույժներին՝ ինքնուրույն ժամանելով անասնաբուժական կլինիկա: Բժիշկների խոսքով՝ անտուն կատուն ուշ երեկոյան ճանկռել է կլինիկայի դռները, եւ աշխատակիցները նրան ներս են թողել, որպեսզի կերակրեն եւ խնամեն:

Մինչ բժիշկները որոշում էին, թե ինչ անեն կատվի հետ, կենդանին 4 փիսիկ է լույս աշխարհ բերել: Բժիշկները նրանց իրենց խնամքի տակ են վերցրել: