Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները հայտնել են, որ անգամ մահից հետո մարդու գիտակցությունը շարունակում է ապրել, հայտնում է Informing–ը։
Գիտնականները կլինիկական մահ տարած 2 հազար կամավորների մասնակցությամբ փորձ են անցկացրել։ Հետազոտության ընթացքում մասնագետները փորձել են ապացուցել, որ ֆիզիկական մահվան վրա հասնելուց հետո մարդու մտքերը տեղափոխվում են այլ աստիճան։
Նախքան այդ հետազոտությունը կարծիք կար, որ մարդու ուղեղը դադարում է գործել սրտի կանգնելուց 30 վայրկյան անց։
Սակայն նոր ուսումնասիրություններն ապացուցել են, որ մարդու գիտակցությունը կլինիկական մահվան վրա հասնելուց հետո դեռ մոտավորապես 3 րոպե չի անջատվում։ Գիտնականները նման եզրակացության են եկել կամավորների ներկայացրած տեղեկության վերլուծությունից հետո։ Այդ մարդկանցից շատերը պատմել են, որ իրենք հիշում են այն ամենը, ինչը իրենց հետ պատահել է կլինիկական մահվան պահին։
Գիտնականներն եկել են այն եզրակացության, որ մարդն անգամ մահից հետո կարող է մտածել, այդ պատճառով մարմնի մահը գիտակցության վերջնական փուլը չէ։





























