Լոլիկի ժամանակակից շատ տեսակներ կա՛մ լավ են պահպանվում, կա՛մ ունեն հագեցած համ եւ բույր: Մեծ Բրիտանիայի Նոթինգեմի համալսարանը հայտարարել է լոլիկի նոր տեսակ ստանալու մասին, որը հաջողությամբ միավորում է այդ բնութագրերը:

Գենետիկները գեն են առանձնացրել, որը կոդավորում է լոլիկի ներքին ճնշումը պահպանող եւ պտղի հասունացումը կարգավորող ֆերմենտը: Եթե այդ գենն անջատվի, ապա լոլիկի պտղամիսը հասունանալիս ավելի դանդաղ կփափկի, իսկ համային եւ բուրմունքային նյութի կուտակումը կկատարվի սովորականի պես: Վերջնարդյունքում ստացվում է լրիվ հասունացած լոլիկ, որը լավ է պահպանվում, եւ այն պետք չէ քաղել դեռ չհասած:

Kedem-ի փոխանցմամբ՝ դեռեւս չի հաղորդվում վաճառքում համեղ եւ երկարաժամկետ պահպանվող: