Կոլումբիան շրջանառության մեջ է դրել հայտնի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի պատկերով թղթադրամներ: 50 հազար պեսո (17 դոլար) արժողությամբ նոր թղթադրամները բաց կարմիր գույնի են, փոխանցում է BBC-ն:
Մարկեսը պատկերված է 2 նկարով: Ավանդական նկարից բացի, թղթադրամը զարդարում է գրողի պատկերը՝ շրջապատված թիթեռներով: Դա «Մենության 100 տարի» վեպի հղումն է:
Թղթադրամի հանդիսավոր շնորհանդեսը տեղի է ունեցել Սանտա Մարթա քաղաքում:
1982-ին Նոբելյան մրցանակի դափնեկիր դարձած Մարկեսը կախարդական ռեալիզմի հեղինակներից մեկն է համարվում: Նա մահացել է 2014-ին 87 տարեկան հասակում:





























