Յորքցի Ջոն Օ՛Նիլը դեռ որոշ ժամանակ եւս պետք է նոր ընկերուհու հետ սեքսով զբաղվելուց 24 ժամ առաջ այդ մասին տեղեկացնի իշխանություններին: Այսպիսի որոշում է կայացրել Յորքի կոմսության դատարանը՝ չբավարարելով Օ՛Նիլի բողոքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հայցը դիտարկող դատավոր Էդրիան Լոուերը յուրաքանչյուր նոր սեռական շփման մասին ոստիկանությանը հայտնելու պահանջն անհեթեթ է համարել եւ նշել է, որ դրա իրականացումը չի կարող հսկվել: Դատավորը խոստացել է, որ թույլտվության պայմանները կփոխվեն, սակայն պատիժն անփոփոխ է թողել:

2015 թվականին Օ՛Նիլին արդարացրել են բռնաբարության մեղադրանքում, սական նրա վրա որոշ պարտավորություններ դնելով հոգեբուժարանում նրան հետեւող բժշկի եւ բուժքրոջ հետ զրույցներում մեկնաբանությունների պատճառով: Դրանց ընթացքում Օ՛Նիլը մասնակի խոստովանել էր, որ խեղդամահ է արել այն կնոջը, ում բռնաբարելու համար իրեն մեղադրում են, եւ որ «երկար» է մտածել նրան սպանելու մասին: Համանման խոստովանություններ Օ՛Նիլն արել է նաեւ դատական հինգերորդ նիստում, որոնք դատավոր Լոուերը մտահոգիչ է համարել: Պլանանավորվող սեռական շփումների մասին իշխանություններին հայտնելու պահանջն ուժի մեջ է մնալու մինչեւ սեպտեմբեր, երբ դատարանը կվերանայի այն: