ԱՄՆ-ում թմրանյութի անօրինական առեւտրի մեջ կասկածվողը փորձել է ոստիկաններից փախչել` իրեն գրիմի օգնությամբ ծերունու վերածելով: Այդ մասին հայտնում է CNN-ը:
Գալով կասկածյալ Շոն Միլլերի մոտ` ոստիկանությունը տանը միայն մեկ մարդու է հայտնաբերել: Նա ակնհայտորեն չէր համապատասխանում նկարագրությանը, որովհետեւ զգալիորեն ավելի ծեր էր երեւում: Հետաքննության ընթացքում օրենքի պահապանները հասկացել են, որ «թոշակառուն» հենց 31-ամյա Միլլերն է: Նրանից պոկել են դիմակը եւ ձերբակալել են:
ԱՄՆ-ի ալկոհոլի, ծխախոտի, հրազենի եւ պայթուցիկների բյուրոն իր Twitter-ում հրապարակել է Միլլերի լուսանկարները գրիմով եւ առանց գրիմի:
Խուզարկության ընթացքում տանը հայտնաբերվել է երկու լիցքավորված ատրճանակ եւ գրեթե 30 հազար դոլար կանխիկ: Միլլերին մեղադրում են հետագա վաճառքի համար հերոին պահելու համար:





























