Տոկիոյի ոստիկանության աշխատակիցները որոնում են չարագործին, որը մայրաքաղաքի ակվապարկում սուր առարկայով վիրավորում է հասցրել առնվազն ութ աղջիկների:

Ճապոնական լրատվամիջոցների տեղեկություններով միջադեպը կատարվել է օգոստոսի 21-ին տեղի ժամանակով 13:30 –ին: Նախնական տվյալներով հարձակման ժամանակ աղջիկները ակվապարկի լողավազաններից մեկում են եղել:

Ականատեսները FNN News հեռուստաալիքին պատմել են, որ կատարվածից հետո պարկում բարձրախոսով հայտարարել էին, որ չարագործը «տղամարդ է՝ 180-190 սմ հասակով»:

Միեւնույն ժամանակ հարձակվողի սեռի, ազգային պատկանելիության, տարիքի ու տարբերակիչ նշանների մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել: Չեն հայտնել նաեւ, թե հատկապես ինչ սուր առարկայով է վիրավորում հասցվել:

Բոլոր աղջիկները տեղափոխվել են քաղաքի հիվանդանոց: Հիմա ակվապարկում զննում են այցելուներին: