Մեծ Բրիտանիայի Արեւմտյան Սուսեքս կոմսությունում Selsey Academy միջնակարգ դպրոցի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում է Chichester Observer–ը:
Ականատեսները հայտնում են, որ հրդեհից առաջ պայթյուններ են լսվել:
Նշում են, որ շենքի վրա սեւ ծխի ամպեր են գոյացել: Հրդեհի վայրում հրշեջ ծառայության 70 աշխատակից է աշխատում: Հրդեհի բռնկման պատճառները անհայտ են:





























