Ամերիկյան Օհայո նահանգում բաց երկնքի տակ համերգի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է հանդիսատեսի բազմության մեջ, ինը մարդ է տուժել:

«Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը, վկայակոչելով տեղի ոստիկանությունը, հայտնել է, որ 74- ամյա կինը շփոթել է արագության ու արգելակման ոտնակները, երբ մեքենան դուրս էր բերում ավտոկայանատեղիից ու հայտնվել այն փոքր հարթակում, որտեղ համերգի հանդիսատեսներն էին:

Տուժածներից երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: