Իլինոյս նահանգի Պոնտիակ քաղաքում հատուկ ռեժիմի բանտի բանտարկյալները հարձակվել են պահակների վրա, ինչի հետեւանքով վիրավորում է ստացել հաստատության վեց աշխատակից, հայտնել է Chicago Tribune պարբերականը:

Նահանգի ուղղիչ հաստատությունների պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Ուիլսոնը հայտարարել է, որ այս պահին պահակները հոսպիտալացվել են, նրանց վնասվածքները լուրջ են:

Նշում են, որ պահակների վրա հարձակմանը հինգ բանտարկյալ է մասնակցել: Ընդ որում չեն ճշգրտում, արդյոք բանտարկյալները զինված են եղել:

Նախնական տվյալներով բանտում կարգուկանոնը վերականգնված է: