Հնդկաստանում Հայդարբադ քաղաքից Կակինադ քաղաք ուղեւորվող ռեյսային ավտոբուսը դուրս է եկել կամուրջից ու ընկել ջրագծի մեջ, հայտնել է The Hindu–ն:

Կատարվածի հետեւանքով զոհվել է առնվազն ութ մարդ, եւս 18-ը վնասվածք է ստացել:

Աղբյուրների տվյալներով ավտոբուսը գերազանցել էր արագությունը, որից հետո բախվել է կամուրջի արգելապատնեշին, կոտրել այն ու ընկել ջրատարի մեջ:

Կատարվածին ականատես են եղել ձկնորսները, որոնք էլ հենց ոստիկանություն են կանչել:

Հիմա փրկարարները փորձում են դուրս բերել ավտոբուսի մեջ մնացած մի քանի մարդու: