Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ երկրի քաղաքացիները սրընթաց կորցնում են նրա նկատմամբ վստահությունը, գրում է The Huffington Post–ը:
Նշում են, որ միլիոնավոր գերմանացիներ արդեն կորցրել են վստահությունը Մերկելի ու լրատվամիջոցների մեծ մասի հանդեպ: Հոդվածագիրը հավաստիացնում է, որ Գերմանիայի իշխանությունները խաբում եմ քաղաքացիներին ու չեն հրապարակում երկրում միգրանտներին վերաբերող իրավիճակի մասին բոլոր տեղեկությունները:
Հոդվածագիրը հայտարարում է, որ կառավարությունը լռում է այն մասին, որ Քյոլն -Բոննի օդանավակայանը իբրեւ օգտագործվում է որպես տրանզիտային հանգույց Թուրքիայից ժամանող փախստականների համար: Որոշ տեղեկություններով՝ հարյուր հազարավոր մարդ կարող է դրանով Գերմանիա մտնել առանց որեւէ ստուգումների:
Ինչեւէ, գերմանացիների մեծ մասը հնարավոր է համարում, որ իրենց իշխանությունները ունակ են «ցանկացած ստորության», իսկ Մերկելն առհասարակ նրանց համար դարձել է «անհաջողությունների ու անպատասխանատվության մարմնավորում» ասվում է հոդվածում:





























