Լեհաստանում ուկրաինական բեռնատարի ու միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարի հետեւանքով զոհվել է հինգ մարդ՝ այդ թվում մեկ երեխա:

Ողբերգությունը տեղի է ունեցել Լյուբլինա քաղաքի ճանապարհներին:

Նախնական տվյալներով ուղեւորատար ավտոբուսը բախվել է բեռնատարին, որը կանգնած էր մայրուղու վթարային մասում: Վթարի հետեւանքով հինգ ուղեւոր է զոհվել, այդ թվում մեկ երեխա:

Երկուսը վիրավորում են ստացել, ընդ որում նրանցից մեկին փրկարարները ստիպված են եղել հանել դեֆորմացված ավտոբուսից: Նրանց բոլորին տեղափոխել են Լյուբլինայի հիվանդանոց, հայտնում է «Վեստին»: