Թաիլանդում մեկ մարդ է զոհվել ու առնվազն 30-ը վիրավորում ստացել Պատտանի հանգստավայրում հյուրանոցի մոտ կատարված պայթյունի հետևանքով: Բոլոր տուժածները Թաիլանդի քաղաքացիներ են, նրանց շրջանում վիրավորներ չկան, հայտնում է Reuters–ը:

Նախ հյուրանոցի հետևի մասում գտնվող ավտոկայանատեղիում է ականապատված ավտոմեքենա պայթել: Զոհեր չեն եղել:

Երկրորդ ռուբմը նույնպես ավտոմեքենայում է եղել ՝ պիկապում, որը կայանած էր հյուրանոցի մուտքի մոտ՝ կարաոկե բարի դիմաց, այդ պայթյունի  հետևանքով մեկ մարդ է զոհվել ու տասնյակ մարդիկ էլ վիրավորում են ստացել:

Տեղական ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ պիկապը ահաբեկիչներն էին գողացել տեղի հիվանդանոցից՝ այն սխալմամբ համարելով «շտապ օգնության» մեքենա , հայտնում է «Ռոսիյսկայա Գազետան»:

Նոր ահաբեկչությունները  կատարվել են Թաիլանդի յոթ նահանգների հանգստավայրերում մի շարք պայթյուններից երկու շաբաթ անց, որոնց հետևանքով զոհվել էին չորս   ու վիրավորվել տասնյակ մարդիկ, այդ թվում 10 զբոսաշրջիկ:

Թաիլանդի պաշտպանության նախարար Պրավիտ Վոնդսուվանը բացառել է որևէ կապ այդ հարձակումների ու վերջին պայթյունների միջև, չներկայացնելով որևէ մանրամասն: