Ֆինլանդիայում՝ Ֆորսում փախստականների ընդունման կենտրոնի մոտ, տեղի է ունեցել ծեծկռտուք մի քանի տասնյակ մարդու մասնակցությամբ: Կռիվը սկսվել է բնակիչների ու կենտրոնի փախստականների միջեւ, հայտնում է Yle.fi–ն, վկայակոչելով տեղի ոստիկանությունը:

Նշում են, առնվազն հինգ մարդ թեթեւ վնասվածք է ստացել: Կան մի քանի ձերբակալվածներ: Բնակիչների մեծ մասը մինչեւ ոստիկանության գալը փախուստի էր դիմել դեպքի վայրից:

Ոստիկանները սկսել են հետաքննել միջադեպը, հայտնում է «Ռոսբալտը»: