Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին սկսել են բանակցություններ ժնեւի «Ուիլսոն նախագահ» հյուրանոցում: Գլխավոր թեման Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի փոխգործակցության հարթումն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Առայժմ պարզ չէ, արդյոք հանդիպման արդյունքներով կմշակվի փաստաթուղթ, թե ոչ, բայց խորհրդակցությունների փուլին նախորդել էր ռուս ու ամերիկյան դիվանագետների ու զինվորականների ակտիվ աշխատանքը: Օրակարգի սիրիական բլոկը նաեւ ներառում է Հալեպի շուրջ հումանիտար իրավիճակը, հրադադարի ռեժիմի պահպանումը ու քաղաքական գործընթացի հարթումը: Բացառված չէ, որ կողմերը կանդրադառնան նաեւ թուրք-սիրիական սահմանի շրջանում Թուրքիայի գործողության հարցին:

Բացի դրանից Լավրովն ու Քերրին կքննարկեն իրավիճակը Ուկրաինայում ու երկկողմանի հարաբերություններին վերաբերող հարցերը:

Տեղանքը, որտեղ գտնվում է «Ուիլսոն նախագահ» հյուրանոցը, առավոտից սկսած օղակված է ոստիկանության ու անվտանգության ծառայությունների աշխատակիցներով: