Դանիական Զելանդիա կղզում հնագույն բրոնզե թուր են գտել: Չնայած 3000-ամյա տարիքին՝ դրա 67 սմ-անոց շեղբը դեռեւս բավական սուր է: Այս մասինն գրում է National Geographic-ը:

Սիրողական մակարդակով հնագիտությամբ հետաքրքրվող դանիացի զույգը երեկոյան զբոսանքի գնալիս իր հետ մետաղորսիչ է տարել: Շուրջ 30 սմ խորությամբ գտնվող առարկայից եկող ազդանշան լսելով՝ ամուսինները որոշել են այն ինքնուրույն դուրս չբերել հողից:

Հնագետները կապ են հաստատել Vestsjælland թանգարանի ներկայացուցիչների հետ եւ հաջորդ օրը նրանց հետ միասին վերադարձել:

Նրանց զգուշությունն արդարացված է եղել. հողից հազվագյուտ առարկա են դուրս բերել՝ 82 սմ ընդհանուր երկարությամբ բրոնզե թուր: Մասնագետները ենթադրում են, որ այն բրոնզե դարի է (մ.թ.ա. 1100-900 թվականներ):