Զոհերի գանգերի հավաքածու է հայտնաբերվել Մյունխենում Մաքս Պլանկի ընկերակցության Հոգեբուժության ինստիտուտի վերակառուցման ընթացքում, հայտնում է Gizmodo ալիքը:
Ինստիտուտի ներկայացուցիչների խոսքով, տրեպանացիայի ենթարկված մոտ 100 մարդկային գանգերը պատկանել են գերմանացի նեյրոկենսաբան, ԳՍԴԲԿ-ի անդամ Յուլիուս Հալլերվորդենին: Նա կայսր Վիլհելմի անվան Ուղեղի հետազոտման ինստիտուտում ամբիոնի վարիչ էր, որը ներկայումս վերանվանվել է Մաքս Պլանկի ընկերակցության ինստիտուտ
Պարբերականը ենթադրում է, թե քանի որ Հալլերվորդենը կանոնավոր կերպով բժշկական նմուշներ էր ստանում բժիշկ Յոզեֆ Մենգելեից, որը հայտնի էր Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի կալանավորների հանդեպ իր հանցավոր փորձարկումներով, կարելի է ենթադրել, որ հայտնաբերված գանգերը պատկանում են Հոլոքոստի զոհերին եւ կապված են Երրորդ ռեյխի բժշկական հետազոտությունների հետ:
Գտածոյի առիթով հետաքննություն է անցկացվում: Բոլոր նմուշները կուսումնասիրվեն եւ սպանվածների անձի ճանաչման դեպքում նրանց մասունքները կթաղվեն ընդհանուր շիրիմում` դամբանաքարի վրա նշելով անունները:





























