Ըստ իր բարձրության ավազից պատրաստված այդ 14-մետրանոց ամրոցը կարող էր հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, սակայն խիստ հանձնաժողովը հրաժարվել է հաստատել ռեկորդը, հայտնում է DW-ն:
Սեպտեմբերի 2-ին իրականացված ստուգման ժամանակ ավազի մեջ շինարարական փայտի մնացորդներ են հայտնաբերվել, ինչը հակասում է սահմանված կանոներին:
Ամրոցը կառուցվել է Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում: Ամրոցի ստեղծմանը մասնակցել է 18 մարդուց բաղկացած թիմը:




























