Կանանց համար ավելի դժվար է սեփական բիզնեսը սկսել, սակայն դա նրանց ավելի ու ավելի հաճախ է հաջողվում, քան տղամարդկանց, որոնք ավելի դյուրին են իրենց նախագծերի համար ֆինանսավորում գտնում:

Ըստ Informing-ի՝ Լոնդոնի համալսարանի թագավորական քոլեջի գիտաշխատողները հետազոտություն են անցկացրել, որի նպատակն էր պարզել, թե ժամանակակից աշխարհում ինչպես է փոխվում տարբեր սեռերի ձեռներեցների թիվը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ 2009-2014 թվականներին Միացյալ Թագավորությունում տղամարդ գործարարների թիվն աճել է 6%-ով, մինչդեռ կին գործարարների թիվը՝ 22%-ով:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները զարմանալի համառություն են ցուցադրում իրենց առջեւ դրված նպատակներին հասնելու համար:

Բրիտանացի հետազոտողների աշխատանքի արդյունքները հրապարակվել են European Economic Review ամսագրում: