Ինտերսեքսուալների նախաձեռնող խումբը՝ 26-ամյա Վանյայի գլխավորությամբ, սեպտեմբերի 2-ին հայց է ներկայացրել Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարան, փորձելով հասնել նրան, որ ճանաչվի «երրորդ սեռի» գոյության իրավունքը: «Մենք սեռային նույնականացման իրավունք ունենք, ինչպես բոլոր մյուս մարդիկ»,-հայտարարել է Վանյան Կառլսրուե քաղաքում իր 70 կողմնակիցների առջեւ՝ դատարանի ճանապարհին, հաղորդում է DW-ն:
Ինտերսեքսուալները ունեն եւ արական, եւ իգական սեռին բնորոշ նշաններ, բայց այդ նշանները ամբողջությամբ զարգացած չեն: Տարբեր գնահատականներով, Գերմանիայում բնակվում է մոտ 80 հազար ինտերսեքսուալ: 27-ամյա Վանյան սկզբում գրանցված է եղել որպես կին, բայց նա, ինչպես նաեւ իր բազմաթիվ կողմնակիցներ, փորձում են հասնել նրան, որ օրենսդրորեն սահմանվի երրորդ տարբերակ՝ «ինտեր» կամ «տարբեր»:
Դաշնային դատական պալատում Վանյան անհաջողության է մատնվել: 2013 թվականի նոյեմբերից Գերմանիայում հնարավորություն կա չկոնկրետացնել երեխայի սեռը ծնվելու ժամանակ, եթե փոքրիկի սեռական նշանները չի հաջողվում հստակորեն նույնականացնել: Վանյայի համար դա բավարար չէ, նա կարծում է, որ ինտերսեքսուալներն իրավունք ունեն հստակ սեռային նույնականացում ունենալ:





























