Ֆրանսիայում շատանում է այն կանանց թիվը, որոնք նախընտրում են իրենցից երիտասարդ սիրեկանների: Այս մասին են վկայում Ֆրանսիայի վիճակագրության ու տնտեսական հետազոտությունների ազգային իսնտիտուտի անցկացրած նոր հետազոտության արդյունքները:

Ֆրանսիայում սովորական են համարվում այն զույգերը, որտեղ տղամարդը միջինը 2.5 տարով մեծ է իր զուգընկերուհուց, հայտնում է Local–ը: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ դեպքերի 56 տոկոսում կինն իր զուգընկերոջից փոքր է: Տասը զույգերից երեքում զուգընկերների միջեւ տարբերությունը մեկ տարի է կազմում: Ընդ որում 1960-ից սկսած 10 տոկոսից 16 տոկոս են դարձել այն զույգերը, որտեղ տղամարդն է կնոջից երիտասարդ, ընդ որում տարիքային տարբերությունը միջինը չորս տարի է:

Հիմա Ֆրանսիայում ակտիվ քննարկում են օրերս պաշտոնից հեռացած՝ Էկոնոմիկայի նախկին նախարար 38-ամյա Էմանուել Մաքրոնի ու նրա նախկին ուսուցչուհու, նրանից 20 տարով մեծ Բրիջիտ Տրոնոյի միությունը:

Ֆրանսիայում զույգերի միայն 2.3 տոկոսում են տղամարդիկ կանանցից 15 կամ ավելի տարով մեծ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ «երիտասարդ սիրեկան» ֆենոմենը տարածված է հատկապես այն տղամարդկանց շրջանում, որոնք դեռ չեն ավարտել համալսարանը:Հետազոտությունը եւս մեկ ուշագրավ օրինաչափություն է նկատել՝ որքան մեծ է կինը, այդքան մեծ է հավանականությունը, որ նա իրենից երիտասարդ սիրեկան կունենա: 32 տարեկանից մեծ տասը կանանցից միայն մեկն է իրենից երիտասարդ տղամարդու հետ կապ ունեցել: Իսկ 92-ամյա կանանց շրջանում յուրաքանչյուր երկրորդը   երիտասարդ սիրեկան է ունեցել: