Խաղաղ օվկիանոսի Կուրե ատոլում ձկան նոր տեսակը կանվանեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատվին, հաղորդում է National Geographic-ը:
Նշվում է, որ այդ ձկները Tosanoides ենթաընտանիքի միակ ներկայացուցիչներն են, որոնք բնակվում են Ճապոնիայի սահմաններից դուրս: Բացի այդ, այդ ձկները բազմանում են միայն Պապահանաումոկուակեա ազգային ծովային արգելոցում, որը պատկանում է ԱՄՆ-ին:





























