Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական հանձնաժողովը վավերացրել է Կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցով Փարիզի համաձայնագիրը, որն ընդունվել է 2015-ի դեկտեմբերին:

BBC-ի փոխանցմամբ, որոշումը մեկշաբաթյան քննարկումներից հետո ընդունվել է այսօր՝ սեպտեմբերի 3-ի առավոտյան, հանձնաժողովի փակ նիստում:

Փարիզի համաձայնագիրը ստորագրել են ավելի քան 170 երկրների ներկայացուցիչներ: Այդ համաձայնագիրը ստորագրած բոլոր կողմերը պարտավորվել են կրճատել ածխաջրածինների արտանետումները մթնոլորտ, ինչպես նաեւ թույլ չտալ գլոբալ տաքացում 2100 թվականին ավելի քան 2 աստիճանով: