Միջազգային փորձագետները տագնապի կոչնակ են հնչեցնում Եգիպտոսում մարդակային օրգանների ընդհատակյա առեւտրի զարգացման մասին: Որպես դոնոր հանդես են գալիս ներգաղթյալները, որոնց չարագործները գայթակղում են տարբեր խոստումներով՝ ոչ միայն փողով, այլեւ մարմնավաճառների հետ սեքսով զբաղվելով, որից հետո նրանք հայտնվում են վիրահատական սեղանին, հայտնում է Newsru-ն:
«Սեւ փոխպատվաստողները» գործում են կավատների հետ համագործակցելով, որոնք մասնակցում են երիկամների վաճառքի գործարքներին: Դոնորին վճարման զանազան տարբերակներ են առաջարկում՝ սեքս ինչպես մինչ վիրահատությունը, այնպես էլ վիրահատությունից հետո, նշված է British Journal of Criminologyի զեկույցում: Սեքս-ծառայությունների մատուցումը լրացուցիչ խթան է դարձել, որի օգնությամբ հնարավոր է ստանալ պոտենցիալ դոնորի համաձայնությունը:
Նշենք, որ Եգիպտոսում մարդկային օրգանների վաճառքը հանցագործություն է համարվում: Մինչդեռ երկրում այդ ընհատակյա բիզնեսը ծաղկում է: Էրազմի (Հոլանդիա) Ռոթերդամի համալսարանի բժիշկների ենթադրությամբ՝ համանման վիճակ է ստեղծվել Հնդկաստանում, Պակիստանում եւ Ռուսաստանում:





























