Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.32-ին, մեքենա է այրվել Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ամբողջությամբ այրվել է Ա. Ասլանյանին պատկանող « Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի 68 ՕՕ7 47 պետհամարանիշի ավտոմեքենան:

Նույն օրը Երեւանի Բաբայան փողոցի թիվ 36 շենքին հարակից կաթսայատանը 20 քմ մակերեսով մազութ է այրվել: Հրդեհը մարելու համար դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ: