«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի վիրահատությունը «Էրեբունի» բժշկական կենտրոնում սկսվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ նրան եւ խմբի մյուս անդամ Հովհաննես Հարությունյանին նախորդ օրը քաղաքացիական հիվանդանոց էին տեղափոխվել վիրահատության նպատակով:

Ավելի վաղ Պավլիկ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտարարել էր, թե իր պաշտպանյալին լուրջ վիրահատություն է սպասվում՝ ոսկրային: Պավլիկ Մանուկյանն ու իր որդին վիրավորվել էին հուլիսի 27-ին: