ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Աննա Կուզնեցովան նշանակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Երեխաների իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցչի պաշտոնում։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԲԿ–ն։

Նրա խոսքով՝ ավելի վաղ Կրեմլում Պուտինը զրուցել է Կուզնեցովայի հետ։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինի  հրամանով Պավել Աստախովն ազատվել էր Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Երեխաների իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցչի պաշտոնից։