«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի վիրահատությունը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ավարտվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը:

«Աջ ոտքի ազդրն ենք վիրահատել: Ոսկորները մետաղական հարթակով ֆիքսվել են, վիրահատությունը նորմալ է անցել, վերակենդանացումում է, որոշ ժամանակ»,- ասաց Միքայել Մանուկյանը:

Միքայել Մանուկյանը նշեց, որ Պավլիկ Մանուկյանի ոտքը չի կարճացել:

Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանին եւ խմբի մյուս անդամ Հովհաննես Հարությունյանին նախորդ օրը քաղաքացիական հիվանդանոց էին տեղափոխվել վիրահատության նպատակով:

Պավլիկ Մանուկյանն ու իր որդին վիրավորվել էին հուլիսի 27-ին: