«Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանությանը նվիրված երթն ավարտվեց, ցուցարարները վերադարձան Ազատության հրապարակ։ Երթի ընթացքում միջադեպեր չեն արձանագրվել։ (ֆոտոռեպորտաժ)
Նշենք որ «Սասնա ծռերին» նվիրված հավաք-երթը պարբերական բնույթ է կրում։ Ամեն ուրբաթ ժամը 19։00-ին աջակիցները հավաքվում են Ազատության հրապարակում։
Այսօր ելույթ ունեցան «Ժառանգության» անդամներ Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Արմեն Հովհաննիսյանը։ Ելույթ է ունեցել նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արմեն Լամբարյանի դուստրը։





























