Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված Արարատ Խանդոյանի փաստաբանները որոշել են գործի այս փուլում միջնորդություններ չներկայացնել, քանի որ համարում են, որ Արարատ Խանդոյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրակացվում:
Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նախաքննության ավարտից հետո ծանոթացել են գործի նյութերին, կսպասեն դատաքննության փուլին միջնորդություններ ներկայացնելու համար: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին:
Փաստաբանը նշեց նաեւ, որ մինչ գործը կուղարկվի դատարան, նախաքննական մարմինը կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել:
Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» եղբայրն է:





























