«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ եւ Պավլիկ Մանուկյանների պաշտպան Հարություն Բաղդասարյանը կարծում է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա համաներումը չի տարածվի։ NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե լինի համաներում, ապա կոնկրետ կետ պետք է լինի, որը պետք է վերաբերի «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ Սարի թաղում տեղի ունեցած գործողություններին եւ այս դեպքում ընդհանուր համաներման տակ ոչ «Սասնա ծռեր»  խումբը եւ ոչ էլ Սարի թաղում տեղի ունեցած գործողությունները չեն ընկնում։

«Համաներումը «Սասնա ծռերի» անդամների վրա չի ազդի, որովհետեւ Հայաստանի իշխանությունները տրմադրված չեն նրանց նկատմամաբ դրականորեն, այսինքն՝ Հայաստանի իշխանությունները նրանց պատժելու միտում ունեն։ Սակայն, իշխանություններն այսօր  «Սասնա ծռերին» մեսիջներ է ուղարկում՝ փորձեք հանգստանալ, խաղաղվել եւ գուցե ձեզ ներենք»,-ասաց փաստաբանը։