Հիմքեր կան ենթադրելու, որ Երեւանում հուլիսյան իրադարձությունների ժամանակ ոչ թե պատահական մարդիկ են գործել այլ կազմակերպված ջարդարարներ՝ քաղաքացիական հագուստով: Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, դիմելով գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին, որն իր ծրագիրն էր ներկայացնում ԱԺ-ում:

Այդ մարդիկ, պատգամավորի խոսքով, հարձակվել էին քաղաքացիների վրա,ծեծել նրանց, խոչընդոտել լրագրողների աշխատանքը: Պետք է հասկանալ՝պատրաստ է արդյոք Գլխավոր դատախազությունը պարզել, թե դրանք ինչ խմբավորումներ են եւ արդյոք դրանք իրավապահների թողտվությամբ են գործում: «Հակառակ դեպքում ո՞վ կարող է երաշխավորել, որ նրանք նորից չեն սկսի գործել ու չեն ուղղվի այս դահլիճում նստած որեւէ մեկի կամ էլ նրա ազգականների դեմ»,- հավելել է Հովհաննիսյանը: