Լիբիական Buraq Air ավիաընկերության ուղեւորուհին ծննդաբերել է թռիչքի ժամանակ: The Libya Observer կայքը Facebook-ի իր էջում փոքրիկի տեսանյութն է հրապարակել:
Երեխան լույս աշխարհ է եկել սեպտեմբերի 8-ին, լիբիական Տրիպոլիից Նիգերիայի մայրաքաղաք Նիամեյ չվերթի ժամանակ: Կնոջն օգնության են հասել ավիաընկերության օդանավի ուղեկցորդուհիները: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը:
Ծննդաբերությունը բարեհաջող է անցել: Նորածինն ամբողջ կյանքում ավիաընկերության օդանավերով անվճար երթեւեկելու իրավունք է ստացել:





























