Գիտնականներն առաջին անգամ հայտնաբերել են ձկան տեսակ, որոնք սնունդը ծամում են: Քաղցրահամ ջրերում ապրող թունավոր կատվաձուկը կամ բծավոր պոչաձուկը (Potamotrygon motoro), որն ապրում է Հարավային Ամերիկայի գետերում, կարողանում է խեցեմորթներ եւ ամուր կմախքով կամ զրահով կենդանիներ ուտել, հայտնում է Proceedings of the Royal Society B ամսագիրը:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Տորոնտոյի եւ Վաշինգտոնի համալսարանների կենսաբանները արագ նկարահանող տեսախցիկով նկարահանել են, թե կատվաձուկն ինչպես է որսն ուտում, եւ հայտնաբերել են, որ ձուկն այդ ընթացքում ծնոտն անհամաչափ շարժում է, այսինքն՝ ծամում է:

Բծավոր պոչաձկները նպատակային ձկնորսության օբյեկտ են իրենց համեղ մսի պատճառով: Արտաքին գեղեցիկ տեսքի համար կատվաձկներին որսում են վաճառելու համար՝ որպես դեկորատիվ ակվարիումային ձուկ: