Չինաստանի Ֆուչժոու քաղաքում «Մերանտի» մրրկահողմի ժամանակ ուժեղ քամին մի հսկայական օդապարիկ է պոկել ՝ Լուսնի ձեւով, որը գլորվել է փողոցներում՝ ճզմելով ավտոմեքենաներն ու սքութերները:

«Ընկած լուսնի» տեսագրությունը մեծ հաջողություն է ունեցել համացանցում: Չինացիները պատահարին հումորով են վերաբերվել ու սկսել են  շնորհավորել միմյանց աշնանային տոնի կապակցությամբ, որը հիմա նշում են Չինաստանում: