Բանգլադեշի մայրաքաղաքի փողոցներն արնագույն են ներկվել մահմեդական Իդ ալ-Ադհայի տոնի կապակցությամբ կենդանիների զանգվածային զոհաբերման հետեւանքով, հայտնում է Asian Correspondent-ը:  

Աղբյուրի համաձայն, կենդանիների զանգվածային մորթը եւ առատ անձրեւներն են պատճառ դարձել, որ Դաքքայի փողոցներով արյան գետեր հոսեն: Չնայած քաղաքի իշխանությունները զոհաբերության համար հատուկ վայրեր են հատկացրել, վատ եղանակի պատճառով շատերը չեն կարողացել օգտվել դրանցից: