Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված Արարատ Խանդոյանի կալանքը մեկ ամսով երկարաձգվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Կալանքը երկարացնելու որոշումը կայացրել է Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` սեպտեմբերի 15-ին:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանի գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատախազին:

Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» եղբայրն է: