Լոնդոնում առեւտրի կենտրոնի շինհրապարակում բանվորները խորհրդավոր կենդանի են գտել՝ ցեխի հաստ շերտով պատված: Այս մասին գրում է Informing-ը:

Քաների Ուորֆ գործարար թաղամասում աշխատող բանվորները փրկարարների են կանչել: Դեպքի վայր ժամանած փրկարարները կենդանուն դուրս են բերել թակարդից եւ տեղափոխել Հարավային Էսեքսի Վայրի բնության պահպանության կենտրոն:

Լվանալուց եւ մաքրելուց հետո պարզվել է, որ կենդանին կարմիր աղվես է: Նա չի կարողացել ինքնուրույն դուրս գալ փոսից եւ, հավանաբար, կսատկեր, եթե ժամանակին օգնություն չստանար:

Աղվեսին Մադսի են կոչել: Ուժերի վերականգնումից հետո նրան ազատություն կտան: