Հարավային Կորեայից մասնագետները մտադիր են վերստեղծել երեխայի մումիայի դեմքը, որն անցյալ տարի հայտնաբերվել է Յամալայի հնագիտական հուշարձաններից մեկում պեղումների ժամանակ: Այս մասին գրում է Informing-ը:
Մասնագետները ցանկանում են ճշտել երեխայի սեռը, ռասայական պատկանելությունը, ինչպես նաեւ թե ինչ հիվանդություններ է ունեցել:
Առայժմ հաջողվել է հստակեցնել միայն երեխայի տարիքը՝ 6-7 տարեկան: Ըստ գիտնականների՝ բռնի մահվան հետքեր մումիայի վրա չկան:
Հիշեցնենք, որ գերեզմանում մի քանի երեխայի եւ կնոջ պատկանող մարմնի մնացորդներ են հայտնաբերվել: Բացի այդ՝ պեղումների վայրում խարույկ եւ այդ ժամանակների կոտրած սպասք են հայտնաբերել:
Գիտնականները ենթադրում են, որ մարդկանց այստեղ հուղարկավորել են մ.թ. 8-13-րդ դարերում:




























